Շատերի, էդ թվում՝ ինձ համար հաճելի չի 《Արցախի ընտրված ներկայացուցիչներ》 արտահայտությունը։ Հաճելի լինել֊չլինելը, սակայն, սխալ լինել֊չլինելու հետ քիչ կապ ունի։ Շատերն էս ձևակերպումն ընդունում, ընկալում կամ ներկայացնում են՝ որպես հարված Արցախի սուբյեկտայնությանը։ Խնդիրն էն ա, որ Արցախը՝ որպես պետություն պաշտոնապես ճանաչված չի։ Նույնիսկ մենք Արցախի անկախությունը պաշտոնապես չենք ճանաչում։ Հիմա, եթե խնդիրն առաջանում ա Արցախը՝ որպես սուբյեկտ ընկալելու տիրույթում, ապա ո՞նց կարող ա էդպես չընկալվող Արցախն ունենալ ընտրված ներկայացուցիչ, ընդ որում՝ մեր ներկայացմամբ՝ իրավական և ժողովրդավարական ճանապարհով ընտրված։ Ուշագրավ ա, որ այլ դեպքերում, որոնք ուղիղ կապ չունեն բանակցությունների հետ, նշվում են պաշտոնները՝ նախագահ, վարչապետ, նախարար և այլն։ Սա հիմք ա տալիս՝ ենթադրելու, որ վերը նշված ձևակերպումն ունր որոշակի նպատակ (գուցե, տվյալ պահին անհրաժեշտ զգուշավորություն...չբացառենք նաև, որ 《Արցախի ներկայացուցիչ》 ասելով՝ գուցե, հե՛նց կամ միայն նախագահին նկատի չունեն)։
Ամեն դեպքում, հայտարարությունները, որոնք արվել են, լսել ենք։ Առանցքային կետերը, Փաշինյանի խոսքով, նույնն են։ Տեսնենք՝ ի՞նչ ա լինում։
Իմիջիայլոց, քչերը նկատեցին, որ Փաշինյանը մտավ Լավրովի հետ բացահայտ հակադրության դաշտ, ինչին էլ ամեն ինչ տանում էր։ Մեկնաբանություններին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրները կողմ են Լավրովի հայտարարություններին, վարչապետը պատասխանեց. «Այդ մեկնաբանություններն անելիս պետք է ուշադրություն դարձնել, որ ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը հայտարարեց, որ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունն օգտակար չի համարում》: Ինչ խոսք, ԱՄՆ պետդեպով չախելն այլ հանգամանքներում հիմարություն կհամարեի, բայց էս պարագայում, կարծես, այլ տարբերակ առանձնապես չէին թողել (ինչքան էլ մերոնք խուսափեցին սուր հայտարարություններից)։ Հետաքրքիր քայլ էր, բայց խմորը դեռ ջուր կքաշի։))
Վերջին ամիսներին տեղի ունեցողը համադրելու, հարևանների պահվածքին ուշադրություն դարձնելու ու գոտիներս ձգելու ժամանակն ա, կարծես։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100004029896712/posts/2057724444371865/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել