Չեմ ալարել, հատ-հատ ստուգել եմ։

Ուրեմն՝ ըստ ԱՎԾ-ի՝ երկրում կա ադամանդի մշակմամբ զբաղվող 10 ձեռնարկություն։ Դրանք են՝ «Էյ Դի Էմ Դայմոնդս», «Շողակն», «Լորի», «Դայմոթեք», «Արևակն», «Էյ Էլ Թի», «Անդրանիկ Դայմոնդ», «Ագատես», «Մուրադ Միրզոյան Դայմոնդ», «Ֆայրսթաթ դայմոնդ» (թե ավել բան գիտեք, տեղեկացրեք համ ես կշտկեմ տվյալներ, համ էլ ԱՎԾ-ն)։

Նշված 10 ընկերություններում, ըստ 1000plus.am-ի՝ 2017-2020թթ. միջինում զբաղված են եղել 400 մարդ։ Ըստ որում, եթե ամեն ընկերության հաշվով հանենք տնօրենին, հաշվապահին (մյուսներին դեռ չեմ ասում), կստացվի, որ ոլորտում աշխատողների թիվը մինչև 380 է։

Էնպես որ՝ խնդիր կա։ Ու պետք ա հասկանալ, թե ինչումն ա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել