Yerkir.am-ը գրում է․

Բրազիլիայի Առողջապահության նախարար Նելսոն Թեյչը հրաժարական է տվել: Թեյչն այս պաշտոնին նշանակվել էր գրեթե մեկ ամիս առաջ, այն բանից հետո, երբ երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն պաշտոնից հեռացրել էր նախորդ նախարարին կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով. հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Նախարար Թեյչը չի նշել իր հրաժարականի պատճառները, սակայն, ըստ երևույթին, դրանք կրկին կապված են նախագահի հետ ունեցած տարաձայնությունների հետ: Բանն այն է, որ նախարարը դեմ էր մալարիայի դեմ կիրառվող «Քլորիքին» դեղամիջոցը կորոնավիրուսով վարակված հիվանդներին բուժելու համար օգտագործելու նախագահի որոշմանը:

Նոր տեսակի կորոնավիրուսը բավականին արագ է տարածվում Բրազիլիայում: Այստեղ մինչ օրս գրանցվել է վարակման ավելի քան 220 հազար դեպք, որից գրեթե 15 հազարը մահվան ելքով:

Երկրի նախագահը ցանկանում է արագ բացել երկրի սահմանները՝ նշելով, որ վիրուսը վտանգավոր չէ բնակչության մեծ մասի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել