․ Տրանսպորտն աշխատելու է մայիսի 18-ից, բայց դիմակ կրելը պարտադիր է մայիսի 25-ից։
․ Տաքսու վարորդի կողքը մի նստի, բայց հետևը երեք հոգի տեղավորվեք։
․ 3 մետրի վրա պետք է լինի 2 հոգի, բայց 4 մետրանոց երթուղայինում՝ 11 հոգի։
․ Բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ, բայց մոտը ունենալը պարտադիր է։
․ Մետրոյի վագոնում պետք է լինի 70 հոգուց ոչ ավելի, ու անհասկանալի է՝ ամեն կայարանում ո՞նց են մտնելու ներս ու հաշվելու կամ, ասենք, մետրոն հասավ կայարան, սպասում է 50 հոգի, բայց ներսում 69 հոգի է, ասելու են թող մեկ հոգի մտնի՞։
․ Դիմակ կրելը պարտադիր է, երկու ժամը մեկ պետք է փոխել, այսինքն՝ օրվա մեջ 4-5 հատ դիմակ կրել, բայց դիմակն արժե 200 դրամ։
Հետո էլ ասում են եթե ոչինչ չանեինք, հիմա գիտե՞ք քանի հոգի վարակված կլինեին։ Հիմա երկու ամիս չգիտեմթեինչ եք անում, ու շուտով ազգի կեսը կվարակվի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել