Օրերս Իրանի հարավում գտնվող Օմանի ծովում տեղի ունեցած զորավարժության ժամանակ դժբախտ պատահարի զոհ գնացին Իրանի բանակի ծովուժի 19 զինծառայողներ:
Թե ի՞նչն էր դեպքի իրական պատճառը, դժբախտ պատահար, թե՝ կիբերային հարձակում դեռ հայտնի չէ:
Այս կապակցությամբ կարեւոր կետն այն է, որ անկախ դեպքի պատճառ դարձած հանգամանքներից, մարդկային կորստի հետ կապված հարեւան երկրի ժողովրդին ցավակցություն հայտնելն արտահայտում է ժողովուրդների միջեւ բարեկամության ու նաեւ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակի առկայությունը:
Դա ի տես այն բանի, որ երբ նույնիսկ Իրանի իշխանությունների հանդեպ թշնամական վերաբերմունք ունեցող ԱՄՆ-ն դեպքի հետ կապված ցավակցում է Իրանի ժողովրդին, «արտաքին քաղաքականությունը» զրոյից կառուցելու հավակնություն ունեցող Հայաստանի իշխանություններն ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի այդ հարցում թերանում են: