Իշխանությունները ամեն ինչ անում են, որ այս ժողովուրդը քամվի։ Բոլորին տուգանելու իշխանությունների մոլուցքը արդեն չափ ու սահման չունի։ Մեկը չի ասում, որ մարդիկ այսօր հացի կռիվ են տալիս և ժողովրդի իշխանության նման չեն ստանում միլլիոնավոր պարգևավճարներ, որ օրը մի 1000 դրամի առնվազն դիմակներ գնեն։ Շատ մարդիկ զրկվել են աշխատանքից և չեն ստացել լիարժեք պետական աջակցություն, որ այսօր ասեն, եթե դիմակ չկրեք, ուրեմն ձեզ կտուգանենք։ Մեկ դիմակի գինը առնվազն 200 դրամ է։ Այդ ինչպե՞ս են մարդիկ գնելու այդ դիմակները, նիսիայո՞վ։ Էժանացրեք դիմակների գինը կամ օժանդակեք մարդկանց նորմալ և նոր պահանջներ դրեք մարդկանց առջև։ Միայն տուգանելով չի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: