Pastinfo.am-ը գրում է․

Հայաստանում այսօր բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը գնում են իրենց պատկերացրած ճանապարհով, շատ շատերն էլ ինստիտուցիոնալ ձևավորման փուլում են, որովհետև ընդդիմադիր գործունեությամբ զբաղվելը բավականին բարդ խնդիր է, այն կապված է և կառույցների և ֆինանսների և մի շարք այլ բաների հետ։ Դրա հետ մեկտեղ յուրաքանչյուրն իր հերթին, ինչպես տեսնում ենք, իր ակտիվության չափով փորձում է մասնակցել քաղաքական պրոցեսին և շատ դեպքերում բավականին ցավագին հարվածներ է հասցնում իշխանությանը, այդ թվում ինֆորմացիոն պատերազմում։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
 
Ըստ նրա՝  այս տարվա ընթացքում շատ քաղաքական ուժեր կանցնեն ձևավորման փուլը, կդիրքավորվեն դաշտում  և իրենց տեղը կունենան արևի տակ։
 
Բանախոսն անդրադարձել է նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի քաղաքական հնարավորություններին, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջին շրջանում ակտիվացմանը, ԲՀԿ- ԼՀԿ հնարավոր  համագործակցությանը, ինչպես նաև ԱԱԾ-ում և ԱԱԾ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ 
 
Մանրամասները՝ տեսանյութում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել