22:26 , 13 մայիս, 2020
Pastinfo.am-ը գրում է․
Հայաստանում այսօր բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը գնում են իրենց պատկերացրած ճանապարհով, շատ շատերն էլ ինստիտուցիոնալ ձևավորման փուլում են, որովհետև ընդդիմադիր գործունեությամբ զբաղվելը բավականին բարդ խնդիր է, այն կապված է և կառույցների և ֆինանսների և մի շարք այլ բաների հետ։ Դրա հետ մեկտեղ յուրաքանչյուրն իր հերթին, ինչպես տեսնում ենք, իր ակտիվության չափով փորձում է մասնակցել քաղաքական պրոցեսին և շատ դեպքերում բավականին ցավագին հարվածներ է հասցնում իշխանությանը, այդ թվում ինֆորմացիոն պատերազմում։ Այս մասին
«Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Ըստ նրա՝ այս տարվա ընթացքում շատ քաղաքական ուժեր կանցնեն ձևավորման փուլը, կդիրքավորվեն դաշտում և իրենց տեղը կունենան արևի տակ։
Բանախոսն անդրադարձել է նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի քաղաքական հնարավորություններին, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջին շրջանում ակտիվացմանը, ԲՀԿ- ԼՀԿ հնարավոր համագործակցությանը, ինչպես նաև ԱԱԾ-ում և ԱԱԾ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։
Մանրամասները՝ տեսանյութում։