ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Ռուստամ Բադասյանը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի հարցով դիմել է Վենետիկի հանձնաժողովին: Նախարարության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին՝ ԵԽ «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով)» ուղղելով հարցեր ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել