Նախատեսվում է, որ վարչական դատավարությունում վերաքննիչ բողոքները կքննվեն գրավոր ընթացակարգով, հայտնել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Բանավոր քննություն կլինի միայն դատարանի պատճառաբանված որոշմամբ։ Վերաքննիչ բողոքների քննության համար սահմանվել է 6-ամսյա ժամկետ՝ պատճառաբանված որոշմամբ մինչև 4 ամիս երկարաձգելու հնարավորությամբ
Պետական և ՏԻՄ մարմինները չեն կարողանա բողոքարկել այն դատական ակտերը, որոնք վերաբերում են մինչև 300,000 դրամ տուգանքներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել