Փաստորեն, արևային եղանակը հակացուցված է մեր ազգին: Ամենայն հայոց «համաճարակաբան» վարչապետը կրկին քայլում է: Եվ քանի որ շատ ժողովրդավար, բանիմաց համաճարակաբան ունենք, իր իսկ նախաձեռնությամբ շփվում է մարդկանց հետ: «Բարև եղբայր, կարո՞ղ է վարկված ես, հեռու կանգնեք, սոցիալական հեռավորություն չեք պահել», և հանելով դիմակը՝ շարունակում է զրույցը: Փաստորեն, օրական 6% աճը բավարար չէ Թորոսյանին, և այստեղ օգնության է հասել ամենայն հայոց մեծահոգի «համաճարակաբան» վարչապետը: Մայիսի 1-ին 2148 վարակված կար, իսկ այսօր` 3718:
Այսինքն՝ 12 օր անց` 1570 հոգի ավել:
Այսինքն՝ 12 օրում՝ 70% աճ:
Ասում են, չէ՞․ «Ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես»: Հիմա Թորոսյանին թվերի աճի համար օգնում է վարչապետը, իսկ Թորոսյանն էլ՝ վարչապետին 70% աճով, և հա, ի՞նչ տարբերություն՝ տնտեսական ա՞ճ է, թե՞ վիրուսի։
Բա պարետը` Ավինյանը, շատ միամիտ տղա դուրս եկավ, չգիտի՝ սահմանափակումների հարցը ոնց լուծի, որ և՛ «համաճարակաբանի» սրտով լինի, և՛ Թորոսյանի: Էս ի՞նչ Բերմուդյան եռանկյունի է (պարետ, վարչապետ, ԱՆ նախարար):
Ամեն դեպքում ոչ այս արտասովոր տեսությունները, ոչ էլ գիտական մեկնաբանությունները դեռ չեն կարողացել փաստերով բացատրել Բերմունդյան եռանկյունու առեղծվածն ու դրա գաղտնիքները: Հենց այս պատճառով առաջարկում եմ ինքներդ ընտրել այն տեսակետը, որին հավատում եք մյուսներից առավել: Դուք պետք է որոշեք՝ հավատա՞լ, թե՞ չհավատալ Բերմունդյան եռանկյունու գոյությանն ու պատմություններին:
Աստված մեզ պահապան: