Այսօր լսեցի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ելույթը՝ ՄԻՊ զեկույցի հետ կապված: Նա ուղղակի անհարգալից և բավականին ամբարտավան տոնով էր խոսում ԱԺ դահլիճում գտնվող Արման Թաթոյանի հետ՝ աստիճանաբար սպառնալից երանգ հաղորդելով ձայնին: Դժվարանում եմ ասել, թե որքանով էր նա տիրապետում թեմային, փոխարենը հստակ գիտակցում էր, որ ինքն իշխանություն է և իրավունք ունի: Իսկ երբ Արման Թաթոյանը փորձեց զսպվածության կոչ անել իմքայլական պատգամավորին հարգանքով խոսել պաշտպանի հետ, ԱԺ նախագահը ռեակտիվային արագությամբ պահանջեց հարգանքով խոսել իր թիմի պատգամավորի հետ: Այս խտրական մոտեցումն ԱԺ նախագահի կողմից առաջին դեպքը չէ: Սա «Իմ քայլի» թիմային աշխատանքի մասին պատկերացումներն են, որի մեջ մտնում են մեջքից խփելն ու իրենց պատգամավորների հնչեցրած սպառնալիքները չլսելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել