Սյամոն չի դադարում Ադրբեջանի աշխարհատնտեսական շահերի պաշտպանությամբ զբաղվել տարբեր ԶԼՄ-ների եթերներում՝ Հայաստանը հռչակելով որպես «գեմառոյ» պետություն. էլի երդվել-պատռտվել է, թե Հայաստանը երբեք չի փոշմանի, եթե Սյունքիով Ադրբեջանին ճանապարհ տա: «Եթե մեր հարևանը ժամանակին նույն Նախիջևանի ուղղությամբ ճանապարհ ա տվել իրա տարածքով, մեր հաղթանակը զրոյացրել, էսօր մենք իրավունք ունենք մենք էլ մեր ճանապարհը տանք, թող գնան էդ մարդիկ իրար հետ շփվեն, իրանց երկիրի մի մասն ա»,-իր սերն է արտահայտել Ադրբեջանի հանդեպ Սյամոն եթերում:
Սյամոն չի դադարում «Զանգեզուրի միջանցքի» պրոպագանդայով զբաղվել, քանզի թուրքերից հենց դրա դիմաց է փող վերցրել ու չի բանտվել այնպես, ինչպես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն են բանտվել Բաքվում: Բայց Սյամոյի՝ ադրբեջանցիների հանդեպ սիրով լցված խոսքում հատկապես վտանգավոր է Իրանի ուղղությամբ նետված արտահայտությունները, որոնցում նկատվում է կշտամբանք ու թաքուն ատելություն: Փոխարենը շնորհակալ լինի Թեհրանին, որ Հայաստանից հեռացնում է վտանգը, Սյամոն տրտնջում է, թե ինչու թույլ չեն տալիս, որ Հայաստանը ճանապարհ տա: Մի հարցնող լինի՝ ծանոթ չէ՞ թուրքական ձեռագրին,ցչի՞ հասկանում, որ նույն Թուրքիան, որը դառնալու է այդ ճանապարհի հիմնական շահառուն, ցանկացած պահի կարող է սադրանք կազմակերպել մեր ճանապարհներին ու զորք մտցնել՝ Սյունիքը կամ դրա մի մասը զավթելով, թե՞ Սյամոն կարծում է, որ եթե ճանապարհ տրվեց, թուրքերը հրաժարվելու են իրենց նվաճողական ծրագրերից:
Մի հոգի էլ կա, որ պրոպագանդում էր, թե եթե Արցախը տանք թուրքերին, անպրոբլեմ ապրելու ենք ու բարգավաճենք: Տվեցինք, հիմա ապրո՞ւմ ենք, թե՞ գոյություն ենք քարշ տալիս՝ ամնե րոպե երկիր կորցնելու վախը սրտներիս:
Սյամոն Ադրբեջանի պրոպագանդիստն է, որին պետք է եթերներից զրկել ու բերանը կարել, որ դադարի մանիպուլացնել: