Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը ԱԺ-ում պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև վեճին շատերին զարմացրել էր, բայց ոչ ինձ։ Ես սպասում էին նման ցինիկ ու լկտի արձագանքի, քանի որ Փաշինյանն իր արձագանքով մեկ կրակոցով երկու նապաստակ սպանեց։ Նախ՝ փորձեց փրկել ինքն իրեն նսեմացումից, քանի որ Սասուն Միքայելյանը, այդպիսի վարքագիծ դրսևորելով, առաջին հերթին անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց ԱԺ նիստերի դահլիճում գտնվող վարչապետ Փաշինյանի նկատմամբ՝ ցույց տալով, որ թքած ունի վերջինիս վրա ու կանի այն, ինչ ցանկանում է։ Երկրորդ՝ սեփական թիմակիցներին ազդարարեց «սամասուդի» սկիզբը` իր ելույթում բացահայտ ահաբեկելով իր իշխանությանը քննադատողներին։

Փաշինյանը, իր ելույթը սկսելով, հայտարարեց, որ մի քանի անգամ նայել է տեղի ունեցած միջադեպի կադրերը և Էդմոն Մարուքյանին մեղադրեց քստմնելի սադրանքի մեջ։ Փաշինյանի սադրանքի միակ ապացույցը, ըստ Փաշինյանի, այն էր, որ Էդմոնը մեծ արագությամբ ընթացավ դեպի Սասուն Միքայելյանը, ու դրանից հետո սկսվեց «Կիկոսի մահը»՝ Նիկոլի ներկայացմամբ։ Զարմանալի է, որ ավելի փաստագրված ներկայացնելու համար արագաչափ-Փաշինյանը չէր արձանագրել նաև Մարուքյանի արագությունը։

Փաշինյանը սեփական երեսը փրկելու և թիմակիցներին բեսպրեդելության դրդելու նպատակով ձևացավ կույր և խուլ։ Վարչապետը, մի քանի անգամ նայելով կադրերը, չէր արձանագրել, որ իր թիմակիցը նախ սկսեց վիրավորել Մարուքյանին` վերջինիս դիմելով «հոպար»-ով և սպառնալով, որ «կցխի» նրան։ Նիլոնի աչքից «վրիպել» էր նաև այն, որ Սասսուն Միքայելյանը պատրաստվում էր շշով հարվածել Մարուքյանին, եթե այն պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չհեռացներ Միքայելյանի ձեռքի տակից։ Փաշինյանը կույր և խուլ ձևացավ նաև իր անամոթ թիմակիցների՝ պատգամավորներ Վահե Ղալումյանի և Արտակ Մանուկյանի պարագայում, որոնք մեջքից էին հարվածներ հասցրել Մարուքյանին։

Անկեղծ, շատ շնորհակալ եմ Նիկոլին իր երեկվա ելույթի համար։ Բազմաթիվ մարդիկ են արձագանքել ինձ և փաստել, որ ես ճիշտ եմ եղել, իսկ իրենք՝ սխալ։ Մարդիկ սարսափած էին, իրենց բնութագրմամբ, «Նիկոլի մուտիլովշիկ» լինելուց։

Ի դեպ, ելույթից պարզեցի նաև, որ Փաշինյանը շատ լավ տեղյակ է թուլափայերից ևս, որոնց մեջ իր անունը շատ վաղուց հիշատակվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել