ԱՄՆ քաղաքական ղեկավարությունը երբեք այսքան պասիվ չի եղել՝ որպես Մինսկի խմբի համանախագահ: Շուրջ 3.5 տարեկան վարչակազմի որևէ պետքարտուղար համատեղ հանդիպում չի ունեցել հակամարտող կողմերի ԱԳ նախարարների հետ, չնայած վերջիններիս հրավիրել էր Վաշինգտոն: Նրանց ընդունել էր Բոլտոնը բարձր մակարդակը ապահովելու համար, սակայն ԼՂ խնդիրը նրա պորտֆելը չէ: Քենթը հիանալի դիվանագետ է: Նա Պետդեպում աշխատել է Բուշի, Քլինթոնի, Բուշի և Օբամայի վարչակազմերի օրոք և շատ լավ գիտի ակտիվության տարբերությունները:
Անհայտ է, որ ԼՂ հիմնախնդիրն այս պրագմատիկ վարչակազմի համար առաջնահերթություն չէ: Սա տրամաբանական և ադեկվատ է: Այս պասիվությունը հանգեցրել է նրան, որ ռուսական համանախագահության դերը, նշանակությունը, կշիռն ու ակտիվությունը մեծացել են: Սա նույնպես տրամաբանական է ու ադեկվատ:
Կից նյութն այստեղ՝ ԱՄՆ-ը խորը ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության ընթացքն ապահովելու գործում. Պետքարտուղարության ներկայացուցիչ