«Հիմա այս հարցը թափ տալու կարիք չկա». Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուն՝ Արցախյան հիմնախնդրի բանակցությունների վերաբերյալ Լավրովի արած հայտարարության մասին այն դեպքում, երբ Արցախյան հիմնախնդիրը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայիններից առաջնայինն է:

«Մեզ համար ցանկալի է, որ սահմանափակումները երկար մնան». Հայաստանի առողջապահական համակարգի ապահովման պատասխանատուի՝ սահմանափակումները հանելու գործընթացին զուգահեռ արված հայտարարությունը:

«Մեծ ներգաղթին մենք պատրաստ չենք, և եթե նման բան տեղի ունենա, հնարավոր է, որ նման բան իրոք տեղի ունենա համավարակի արդյունքում, եկեք անկեղծ լինենք, մենք դրան պատրաստ չենք: Եթե վերադառնան Հայաստան, հարց է ծագում՝ կարողանալո՞ւ ենք իրենց պահել». Սփյուռքի գործերի հանձնակատարը՝ Սփյուռքից Հայաստան վերադառնալու պոտենցիալ ցանկություն ունեցողների մասին:

Շարքը կարելի է շարունակել, իրենց խայտառակված համարող ուկրաինացի ներդրողներով, Աֆղանստանում անօրինական զենքի վաճառքի մեջ ներգրավված հայաստանյան ինքնաթիռներով և այլ նմանատիպ հայտարարություններով, որոնք հնչել են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Ասել է, թե՝ պաշտոնական դիրքորոշումներ:

Հիմա հարց․ ի՞նչ տեսակի կառավարման հետ գործ ունենք՝ միտումնավոր քաոսի ստեղծմա՞ն, թե՞ անմեղ տգիտության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել