Operativ.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ նոր տիպի կորոնավիրուսը՝ COVID-19-ն աշխարհում սկսել է տարածվել Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից: Այս մասին նա ասել է ամերիկյան ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ըստ նրա, Վաշինգտոնը բավականաչափ ապացույցներ ունի այն մասին, որ վիրուսը «դուրս է եկել Ուհան քաղաքի լաբորատորիայից»:
Ինչպես նշել է Պետդեպարտամենտի ղեկավարը, ամերիկյան կողմն ի սկզբանե ասել է, որ COVID-19-ն առաջացել է Ուհան քաղաքում:
«Հիմա ամբողջ աշխարհն է դա տեսնում», – ասել է Պոմպեոն:
Նյութի աղբյուր՝ https://operativ.am/?p=370913&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել