Operativ.am-ը գրում է.
ԱՄՆ նախկին փոխնախագահ եւ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի ներկայիս թեկնածու Ջոն Բայդենը հերքել է իր նախկին աշխատակցուհի Թարա Ռիդի կողմից ներկայացված մեղադրանքները 27 տարի առաջ տեղի ունեցած բռնաբարության մեջ եւ հայտարարել է, որ դա ճիշտ չէ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ոչ, դա ճիշտ չէ: Ես միանշանակ հայտարարում եմ, որ նման բան երբեք չի եղել»,- ասել է Բայդենը MSNBC-ի եթերում:
Ավելի վաղ Բայդենի նախկին աշխատակցուհի Թարա Ռիը բողոք էր ներկայացրել Վաշինգտոնի ոստիկանություն` նրան մեղադրելով սեռական բնույթի ոտնձգությունների մեջ: Թառա Ռիդը պնդում է, որ Բայդենը ոտնձգություններ է կատարել իր նկատմամբ 1993 թվականին, երբ դեռ սենատոր էր: Կնոջ խոսքով` դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Սենատի միջանցքում, որտեղ Բայդենը ձեռքը դրել էր ենթադրյալ զոհի կիսաշրջազգեստի տակ եւ սեռական գործողություններ էր կատարել:
Առաջին անգամ Ռիդը Բայդենի դեմ իր մեղադրանքով հանդես էր եկել անցյալ ամսվա վերջին: Ի պատասխան` Բայդենի թիմը մեղադրանքները կեղծ էր անվանել: