Արթուր Վանեցյանը, ուշադրություն դարձրեք, ոչ միայն անթույլատրելի, նաև զարհուրելի է համարում պետության ղեկավարի խոսնակի միջոցով ակնհայտ զրպարտչական տեղեկությունների տարածումը, առավել եւս՝ ինչ-որ «պատշաճ քննություն» իրականացնելու` քաղաքական ճնշման ուղղակի տարրեր պարունակող ցուցումը։ Շեշտում է՝ «Զրպարտություն կատարած յուրաքանչյուր ոք պետք է օրենքի շրջանակում պատասխան տա դրա համար, իսկ զրպարտության գործելաոճը պետք է վերջնականապես մերժվի Հայաստանում»։
Ինչպես ասում են, Վանեցյանին հիշեցնեմ անցյալը․
Ընդամենը մի տարի առաջ էլ երկրորդ նախագահի որդին նույն Վանեցյանին էր դատի էր տվել զրպարտության համար, քանի որ վերջինս ասել էր, թե Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցը 6 մլն դոլար կաշառքով է ձեռք բերել։ Էն ժամանակ էլ, երբ Վանեցյանը նման հայտարարություն էր անում, քաղաքական լուրջ կոմպոնենտ կար հայտարարության մեջ ու ցուցում:
Գուցե վարչապետի խոսնակը զրպարտում է, բան չունեմ ասելու, այս իշխանությունը՝ վարչապետից սկսած, զրպարտության չեմպիոն է։ Բայց, ախր, նախորդ՝ հեղափոխական տեմպերով զրպարտումների համար ներողություն խնդրողներ եղա՞ն։ Չէ՞ որ, ասում ենք, պետք է հանցանքի համար ներողություն խնդրես, որ էլ չկրկնվի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10222784830868612&set=a.2005296811320&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել