Operativ.am-ը գրում է.
Ուկրաինայի կառավարությունը հետ է կանչել Գերագույն ռադայից Օդեսայի նախկին նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլիի նշանակումը երկրի` բարեփոխումների գծով վարչապետի պաշտոնում: Այս մասին երեքշաբթի հաղորդել է Censor.net պարբերականը:
«Նշանակումն արգելափակված է եւ պարզ չէ` կկայանա այն արդյոք ընդհանրապես, թե ոչ: «Ժողովրդի ծառան» խմբակցությունում երկար բանակցություններից հետո հաջողվել էր 140-170 ձայն հավաքել 248 պատգամավորից Սահակաշվիլիի նշանակման համար»,- Facebook-ում գրել է ուկրաինացի լրագրող, պարբերականի գլխավոր խմբագիր Յուրի Բուտուսովը:
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն իր թիմ է հրավիրել:
Նյութի աղբյուր՝ https://operativ.am/?p=370165&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել