Ուկրաինայի նախարարների կաբինետը հետ է կանչել Սաակաշվիլիի նշանակումը փոխվարչապետի պաշտոնում


02:45 , 29 ապրիլ, 2020

Operativ.am-ը գրում է.

Ուկրաինայի կառավարությունը հետ է կանչել Գերագույն ռադայից Օդեսայի նախկին նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլիի նշանակումը երկրի` բարեփոխումների գծով վարչապետի պաշտոնում: Այս մասին երեքշաբթի հաղորդել է Censor.net պարբերականը:

«Նշանակումն արգելափակված է եւ պարզ չէ` կկայանա այն արդյոք ընդհանրապես, թե ոչ: «Ժողովրդի ծառան» խմբակցությունում երկար բանակցություններից հետո հաջողվել էր 140-170 ձայն հավաքել 248 պատգամավորից Սահակաշվիլիի նշանակման համար»,- Facebook-ում գրել է ուկրաինացի լրագրող, պարբերականի գլխավոր խմբագիր Յուրի Բուտուսովը:

Ավելի վաղ Սաակաշվիլին հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն իր թիմ է հրավիրել: