Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ կանանց (տվյալ պարագայում՝ ընդդիմադիր կնոջ) իրավունքների տարրական ոտնահարում։
Ինչպե՞ս կարելի է կնոջ հանդեպ նման ոչ կոռեկտ արտահայտություններ թույլ տալ։ Հեչ սիրուն չի՛։
Այս երկրում կանանց իրավապաշտպաններ կա՞ն, թե չէ։
Թե՞ ընտրողականությունն ու խտրականությունը թույլ չեն տալիս պաշտպանելու ընդդիմության կին ներկայացուցչին։

Սա վատ, շատ վատ նախադեպ է ու անընդունելի։
Կանանց հանդեպ հարգանքից ելնելով՝ իշխանական պատգամավորը պետք է հրապարակավ ներողություն խնդրի ԼՀ պատգամավոր Ani Samsonyan -ից, այլապես հակված եմ մտածելու, որ կանայք խորհրդարանական երկրի առաջին ամբիոնում անապաշտպան են ու խոցելի տղամարդ քաղաքական գործիչների կողքին ու դիմաց։

Հարգելի՛ իշխանություն, վերանայե՛ք այս գործելաոճը։

Սա այլևս անհանդուրժելի է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել