ՔՊ-ից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտի իմփիչմենթի գործընթացին։  Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Իմփիչմենթի հիմնական ուժը, հաջողության հասնելու կարևորագույն գրավականը  հանրային լայն համախմբումն է՝ փողոցային պայքարով։

Հունիս 7-ին,  երբ այս  գործընթացը նախաձեռնվեց, ձևաթղթի տակ ստորագրել էին 6 պատգամավոր, հոկտեմբերի 8-ին՝  փաստացի ձևաթղթի տակ արդեն իսկ առկա է 34 ստորագրություն։

Անցյալ շաբաթ հանդիպել եմ ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ՝ քննարկելու իմփիչմենթի գործընթացին նրա և անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցության հարցը։ Այս պահին կարող եմ հայտարարել, որ նրանք չեն խոչընդոտելու իմպիչմենտի գործըթնացին, և քննարկումները շարունակվելում են»,- ասել է Մամիջանյանը։ «Բրավո Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին, ուրախ եմ, որ միմյանց հետ հանդիպում, խոսում եք»,- արձագանքել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ել նշել է, որիրենք լիակատար աջակցում են հայտարարության նախագիծը, արտացոլված հաստատումները ոչ միայն բավարար, անհրաժեշտ, մի բան էլ պակաս է ներկայացված։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել