Operativ.am-ը գրում է.
Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ մրցակցությունը կուժգնանա կորոնավիրուսի պանդեմիայի համատեքստում։ Այդ կարծիքն է արտահայտել Իսպանիայի ԱԳՆ Արանչա Գոնսալես Լայան El Mundo թերթին տված հարցազրույցում։
«Դա ռազմավարական մրցակցություն է [ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ], որը գոյություն ունի եւ կսրվի»,-համարում է նախարարը։ Նրա կարծիքով՝ հիվանդության տարածմամբ պայմանավորված ճգնաժամը նաեւ կարող է հանգեցնել Հյուսիսի եւ Հարավի միջեւ անհավասարության աճին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Մեկնաբանելով պանդեմիայի պատճառով Իսպանիայի տնտեսական հետեւանքները՝ Գոնսալես Լայան պարզաբանել է․ «Գրեթե անհնար է խուսափել ՀՆԱ-ի կրճատումից։ Դա բարդ է, քանի որ վարակը զսպելու համար ձեռնարկված հիմնական միջոցը տեղաշարժման ազատության կտրուկ սահմանափակումն էր,-հավելել է ՆԳ նախարարը։-Օրինակ՝ զբոսաշրջության համար, որը կազմում է մեր ՀՆԱ-ի 12 տոկոսը, տեղաշարժը խիստ կարեւոր է»։
Իսպանիան աշխարհում պանդեմիայի հետեւանքով ամենատուժած երկրներից մեկն է։ Թագավորությունում վարակի տարածման սկզբից ի վեր հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման շուրջ 224 դեպք, 22 902 պացիենտ մահացել է։ Մարտի կեսերից Իսպանիայում գործում է բարձր պատրաստվածության ռեժիմ։ Այդ քայլը թույլ է տվել իշխանություններին կրճատել մարդկանց տեղաշարժը։ Կիրակի իշխանությունները որոշել են մեղմել սահմանափակումները երեխաների համար, որոնք այժմ կարող են դուրս գալ զբոսնելու։