Ամերիաբանկը մեկնարկում է նոր արշավ, որը Բանկի քարտապաններին հնարավորություն է տալիս ապրիլի 22-ից մայիսի 14-ը ներառյալ ձեռք բերել «Վելվիո» ընկերության Yerevan Ride հեծանվային հավելվածի մեկ ամսվա բաժանորդագրություն 4500 դրամով, ինչպես նաև մուտքագրել AmeriaRide պրոմո կոդը և 15 րոպե ուղևորության համար վճարել ընդամենը 99 դրամ։ 

Այս առաջարկը նաև նրանց համար է, ովքեր դեռևս Ամերիաբանկի քարտապաններ չեն: Նրանք հնարավորություն ունեն ապրիլի 22-ից մայիսի 14-ը ներառյալ smart.ameriabank.am կայքէջի միջոցով Ամերիաբանկում բացել «Սմարթ» հաշիվ, ստանալ անվճար վճարային քարտ և օգտվել այդ առաջարկից:

Տեղեկացնում ենք նաև, որ, բացի այդ, նոր գրանցված բոլոր հաճախորդները կստանան հնարավորություն մասնակցելու գովազդային վիճակախաղին, որի արդյունքում երեք հաջողակներ կհաղթեն Yerevan Ride հավելվածի տարեկան անդամակցություն:

Մենք հոգ ենք տանում, որպեսզի արտակարգ իրավիճակի օրերին ևս մեր քաղաքացիները հնարավորություն ունենան անհրաժեշտության դեպքում օգտվելու անվտանգ և մատչելի փոխադրամիջոցից:

Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։ 

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջաան փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով: 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել