ASUS թայվանական ընկերության նոթբուքների երեք մոդելների համար ընկերության պաշտոնական գործընկերներ VLV, ZigZag, Vega էլեկտրոնիկայի խանութներում սկսվել է մեծ ակցիա։
Համաձայնեք, որ ի տարբերություն սմարթֆոնների, որոնք կարող են ծառայել մեկ կամ կամ գուցե երկու տարի, նոթբուքները տալիս են երկարաժամկետ օգտագործման հնարավորություն։ Ճիշտ ընտրված նոթբուքը կարող է անխափան ծառայել մինչև 5-6 տարի ու որ ամենակարևորն է՝ կհեշտացնի ձեր աշխատանքը։ Ուստի, նոթբուք ընտրելիս՝ պետք է առավելագույն ուշադրություն դարձնել մի շարք հանգամանքների վրա։ Առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչի համար է այն օգտագործելու՝ տան համար, գրասենյակային աշխատանքի, խաղերի, ուսման, ամենատարբեր գրաֆիկական աշխատանքների համար և այլն։ Շատ կարևոր է նաև հաշվի առնել, թե որքան հաճախ եք այն վերցնելու ձեզ հետ՝ աշխատանքի, դասի կամ ճանապարհորդության գնալիս։
ASUS ընկերության երեք մոդելի նոթբուքները, որոնց համար այժմ գործում են մեծ զեղչեր, նախատեսված են բոլոր իրավիճակների համար։ Դրանք հարմարավետ են, որակյալ ու պրակտիկ։
2021 ASUS TUF Gaming A15
Այս մոդելը առավել հարմարավետ է է համակարգչային խաղերի համար։ Եթե որոշել եք, որ նոթբուքը ձեզ մեծապես ծառայելու է հենց խաղերի համար, ուրեմն սա կարող է լավագույն տարբերակը լինել։ Այս մոդելի պարամետրեն են՝ Էսպլեյ՝ 240Hz, մարտկոց - 14,5 ժամ (արագ լիցքավորում 30 րոպե 50%), ստեղնաշարը՝ լուսավորվող, պրոցեսոր՝ AMD RYZEN ™ 7 5800H, տեսաքարտ՝ NVIDIA GeForce RTX 3070, UP TO 32GB 3200MHZ DDR4 RAM, 1TB SSD NVME ® PCIE ®, 2X SSD SLOTS։
Արժեքը - 299․000 ՀՀ դրամ
Vivobook S 15 OLED
Տան համար նախատեսված նոթբուք փնտրելիս՝ պետք է կանգ առնեք Vivobook S 15 OLED (M3502, AMD Ryzen 5000) մոդելի վրա։ Այն առանձնանում է նրբագեղ դիզայնով և գունային տարբերակներով: OLED էկրանների հիմնական առավելություններից է կոնտրաստի ամենաբարձր մակարդակը՝ մինչև 1,000,000:1։ Այս պարամետրը որոշում է էկրանի սպիտակ և սև երանգների պայծառության տարբերությունը։ Կոմպակտ այս մոդելը իդեալական կլինի նաև կրթության և ուսման համար, նոթբուքի փոքր չափի շնորհիվ հեշտ է այն կրելն ու տեղափոխելը: OLED էկրանը ապահովում է պատկերների հստակություն, ինչպես նաև նվազեցնում է աչքերի լարվածությունը։ Սեպտեմբերին ընդառաջ՝ շտապեք ձեռք բերել այս մոդելը։ Նոթբուքն ունի 120 Հց թարմացման արագությամբ, 15,6 դյույմանոց 2,8K OLED էկրան: Օպերացիոն համակարգ՝ Windows 11 Home, GPU` Intel Iris Xe, ծածկույթ՝ հակացոլքային, փայլուն, 120Հց, արձագանքման ժամանակահատված՝ 0․2 մվ, էկրանի հարաբերական մակերես՝ 85%(NanoEdge), առավելագույն պայծառություն՝ 600քդ/մ2, գունային ընդգրկում՝ 100% DCI-P3, հավաստագիր՝ Pantone և SGS, VESA HDR True Black 600, լրացուցիչ՝ 15,6” FHD 60 կամ 120 Հց։ Նոթբուքն ունի 13-րդ սերնդի Intel Core i9 H շարքի պրոցեսոր և 1TB SSD:
Արժեքը- 289․000 ՀՀ դրամ։
ASUS P1512
Intel 11-րդ սերնդի ASUS P1512 մոդելը իդեալական է գործնական մարդկանց համար, այն նախատեսված է աշխատելու համար։
Բազմակողմանի կոմպակտ 15 դյույմանոց նոութբուք է, որը հարմար է արագ առաջադրանքներ կատարելու, ամենաբարդ խնդիրներ լուծելու համար։
Intel Core i7 պրոցեսորով բազմաֆունկցիոնալ այս նոթբուքը համատեղում է համատեղում է անզուգական ուժն ու էլեգանտ ոճը: Համալրված է 16 ԳԲ DDR4-3200 հիշողությամբ, NanoEdge դիսփլեյով՝ հակառեֆլեկտիվով ծածկույթով և լայն (178 °) դիտման անկյուններով։
Ծանր ֆայլեր պահելու համար նոթբուքը հացեգած է գերարագ կոշտ սկավառակով՝ մինչև 1տբ։ Նոթբուքը ունի հետևյալ պարամետրերը՝ պրոցեսոր՝ Core 13 1115G4, օպերացիոն համակարգ՝ Windows 11 PRO, օպերացիոն հիշողություն՝ 8 ԳԲ, հիշողության տեսակ՝ SSD, հիշողություն՝ 256 GB։
Արժեքը- 209․999 ՀՀ դրամ
ASUS ընկերության այս նոութբուքները հզոր և հուսալի մոդելներ են, որոնք հարմար են ինչպես պրոֆեսիոնալ աշխատանքի, այնպես էլ ժամանցի համար։ Դրանք համատեղում են են առաջադեմ տեխնոլոգիաները, բարձր արդյունավետությունը և հարմարավետ օգտագործումը: Շտապեք ձեռք բերել կոմպակտ ու հզոր Asus նոթբուքների նշված մոդելները զեղչված գներով՝ պաշտոնական գործընկերներ VLV, ZigZag, Vega խանութներում։