ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, փաստորեն, շարունակում է Նիկոլ Փաշինյանի՝ լրատվականներին անհասցե մեղադրելու գործը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մեդիա պաշտպանը»։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ըստ Ալեն Սիմոնյանի՝ լրատվականների հրապարակումների 50 տոկոսը սուտ են

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, փաստորեն, շարունակում է Նիկոլ Փաշինյանի՝ լրատվականներին անհասցե մեղադրելու գործը։ Կուսակցության նիստից հետո, Ալեն Սիմոնյանը լրատվականների 90 տոկոսին մեղադրել է հետաքրքիր վերնագրեր ընտրելով գումար աշխատելու մեջ։ Ըստ Ալեն Սիմոնյանի՝ լրատվականների հրապարակումների 50 տոկոսը սուտ են։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում ՀՀ օրենսդիր մարմնի բարձրաստիճան ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանին անվանական նշել այն լրատվականներին, որոնք, ըստ փոխխոսնակի, հետաքրքիր վերնագրերի միջոցով գումար են աշխատում։ Անհասցե եւ անհիմն մեղադրանքները չեն նպաստում խոսքի ազատությանը։ Ալեն Սիմոնյանի համար լրատվական դաշտը նորություն չէ, ինքն էլ ժամանակին աշխատել է լրատվականում։ Բարձրաստիճան պետպաշտոնյան պետք է հասկանա, որ չփաստարկված հայտարարությունները վարկաբեկում են մամուլը, տվյալ ոլորտում աշխատող մարդկանց՝ այդպիսով բաժանելով լրատվական դաշտը։

Փաստորեն, Ալեն Սիմոնյանը եւ Նիկոլ Փաշինյանը մեղադրանքներ են հնչեցնում իրենց նախկին գործընկերների հասցեին։

Ոստիկանությունը պետք է զբաղվի երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ հանցագործության մասին արված անհասցե հաղորդումներով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել