Mediaadvocate.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով անդրադառնալով քաղաքական մի շարք հարցերի՝ խոսեց նաև լրագրողների մասին. «Լրատվական դաշտն ինչպե՞ս է կառավարվել: Լրատվամիջոցների 99%-ը եւ լրագրողների 70%-ն իշխանություններից փող են ստացել։ Հիմա չի ստանում եւ ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա, որ հիմա փող չի ստանում: Ուրիշ տեղերից էլ որ ստանում են, վախվխելով են ստանում՝ կարո՞ղ է ինչ-որ տեղ ինչ-որ բան բացահայտվի, խայտառակ լինեն»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին չպիտակավորել իր նախկին գործընկերներին և օդում կախված լուրեր չհայտնել․ «Կոչ ենք անում վարչապետին հրապարակել բոլոր այն լրագրողների և լրատվականների անունները, որոնք գումար են ստացել։ Այդպիսով` Նիկոլ Փաշինյանը կօգնի հայրենական լրատվությանը, հակառակ դեպքում ստացվում է, որ վարչապետը անհիմն է պիտակավորում լրատվականներին և լրագրողական համայնքին։ Նման գործելաոճը չի բխում ազատ խոսքի իրավունքի շահերից և, փաստացի, կանխակալ վերաբերմունք է ստեղծվում այս կամ այն լրատվականի շուրջ»։

Կրկին հիմք է դրվում լրատվականները յուրայինների ու ոչ յուրայինների, սպիտակի ու սևի բաժանման քաղաքականության շարունակության համար։ Կոչ ենք անում նախահարձակ չլինել լրատվականների վրա և կանխակալ և ուղղորդված մոտեցում չցուցաբերել այս կամ այն լրատվականի նկատմամբ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել