Operativ.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երրորդ անգամ է կորոնավիրուսի թեստ հանձնել: Այս մասին ասաց Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

«Ի ուրախություն ինձ, եւ ի դժբախտություն ոմանց այս անգամ նույնպես թեստը բացասական էր»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով իրեն զարմացրել է իր հեռուստաուղերձի ոչ եթերային կադրերի հրապարակմանը որոշ մարդկանց արձագանքը:

«Սովետական մտածողություն է, երբ մտածում էին, որ դասատուն չի քնում, զուգարան չի գնում»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել