Tert.am-ը գրում է.
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ կորոնավիրուսի համավարակն առաջիկա մի քանի տարիների համար անհնարին է դարձրել այն ակտիվ գլոբալիզացիան, որը զարգանում էր աշխարհում համավարակից առաջ: Այս մասին նա ասել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում:
«Իմ կարծիքով՝ առաջիկա տարիներին այդպիսի ակտիվ գլոբալիզացիային վերադառնալը դժվար թե հնարավոր լինի: Սակայն, իհարկե, երկրների միջև կապերը կզարգանան»,-ասել է Անվտանգության խորհրդի փոխնախագահն ու ՌԴ նախկին վարչապետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2020/04/17/dmitri-medvedev/3266439
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել