Նավթի օրական արդյունահանումը կկրճատվի սկզբնական փուլում 9,7 մլն բարելով:

Ըստ էության, կարելի է ասել` բոլոր կողմերը բավարարված են:

ՌԴ-ն ու Սաուդյան Արաբիան ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին կկրճատեն նավթի արդյունահանումը հավասարապես` 2,5 մլն բարելով հետագայում կրճատումները մեղմացնելու հեռանկարով:

Այստեղ, այնուամենայնիվ պետք է հաշվի առնել այն փաստը, որ հավասար թվով արդյունահանման կրճատումը երևի այնքան էլ համաչափ չէ պարզ պատճառով, որ ապրիլին Սաուդյան Արաբիան և Մերձավոր Արևելքի այլ երկրներ կտրուկ մեծացրել էին իրենց արդյունահանման ծավալները, ինչին ՌԴ-ն չէր գնացել` համարելով ցածր պահանջարկի պայմաններում դա անիմաստ քայլ:

Միացյալ Նահանգները կկրճատի նավթի օրական արդյունահանումը 250 հազար մլն բարելով` իր վրա վերցնելով կրճատման այն չափաբաժինը, որին չէր համաձայնվում Մեքսիկան:

Վերջինս նավթի արդյունահանումը կկրճատի 100 հազար բարելով:

Նավթի շուկան կայունանում է. գներն արդեն իսկ 4-5 տոկոսով աճել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել