Tert.am-ը գրում է.

Հայաստանում յուրատեսակ իրավիճակ է ստեղծվել՝ կապված երկրում մոլեգնող համավարակի հետ: Փաշինյանի՝ ԵԱՏՄ միջկառավարական նիստի ժամանակ հնչեցրած այն հայտարարությունը, թե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում գտնվում է վերահսկողության ներքո, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում շտապել է հերքել Արսեն Թորոսյանը՝ հայտարարելով, թե կորոնավիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից:

«Եթե առաջ մենք, օրինակ, 50 դեպք ունեինք մի աղբյուրից, օրինակ՝ մի մեծ արտադրամասից 50 աշխատող, հիմա ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 կամ 20 տարբեր աղբյուրներից։ Հետևաբար՝ վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից»,- եզրահանգել է առողջապահության նախարարը:

Նիկոլ Փաշինյա՞նն է անհիմն լավատես, թե՞ Արսեն Թորոսյանն է չափից դուրս հոռետես: Իսկ միգուցե խնդիրն ընդամենը «տեխնիկակա՞ն» է, և վերադասը չգիտի՝ ինչպիսի տվյալների ու տեղեկատվական բազայի է տիրապետում ենթական, որ դրանք նկատի առնի ու իրականությունը ներկայացնի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել