Վարկերի ու ավանդների ավելացումը, պարոն Փաշինյան, որևէ կերպ այս պահին ֆինանսական շուկայի կայունությունը չի արտացոլում, այլ փաստում է երկրի առաջ ծառացած տնտեսական մարտահրավերները միայն, որովհետև մարդիկ վարկային բեռն ավելացնում են ոչ երբեք լավ օրից, իսկ ավանդներն այս պայմաններում, երբ մի քանի միջազգային կառույց հայտարարել է համաշխարհային տնտեսությունում սպասվող դեֆոլտի մասին (տարբեր ձևակերպումներով), պարզապես վկայությունն են այն բանի, որ տնտեսության մեջ ազատ միջոցներն ի պահ են տրվում բանկերին մինչև անորոշության ավարտը:

Փողը շրջանառությունից դուրս է գալիս, իսկ դա երբեք ֆինանսական կայունության մասին չի խոսում:

«Ֆինանսական շուկան կայունանում է» խորագրով վարչապետի այսօրվա «լավ» լուրը լավագույն դեպքում կարող էր անդրադառնալ միայն դրամի փոխարժեքին, մինչդեռ էստեղ էլ վերապահումներ կան:

Համաշխարհային արտարժույթի շուկայում տեղի ունեցող տատանումների ֆոնին ՀՀ ԿԲ անցել է դրամի արժևորման գործիքակազմի կիրառությանը, բայց հերթական անգամ առանձին վերլուծության առարկա է` որքանով է ձեռնտու դրամի արհեստական կայունացումը:

Եվ վերջում, լավ կլինի՝ վարչապետը ճանաչողական էքսկուրս անցկացնի տնտեսագիտական որոշ ձևակերպումներին ծանոթանալու նպատակով, և ոչ միայն տնտեսագիտական…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել