Մի քանի օր առաջ տեղի ունեցավ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: «Հաղթական ապրիլ» (ֆիլմի անունը) ֆիլմն ի չիք է դարձնում արդեն չորս տարի արևմտյան ֆոնդերից սնվող ապազգային ուժերի քարոզը: Ֆիլմը հանրության լայն շրջանակների մոտ բուռն արձագանքի արժանացավ, պատճառը լավ մատուցումն էր, գործողությունների առանցքային դերակատարները հանրամատչելի կերպով փաստարկված պատմում էին, թե ինչ է տեղի ունեցել:

Ֆիլմը չի կարողանում մարսել թշնամական թևը: Ծռերը և ադրբեջանցիները նույն գծի վրա են. տարածքների կորստի և զոհերի թիվը կրկնապատկված են ասում, բայց մի նոր թեզ շրջանառության մեջ մտցնելով՝ ասելով, թե Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ին մեղադրում է պատերազմ սանձազերծելու մեջ, այնինչ պատերազմը սանձազերծել է Ռուսաստան:

Սորոսենք կրկին նույն թեզերն են առաջ տանում:

Վիճակն այնքան վատ է, որ գործի է դրվել արևմուտքի հին և փորձված կամակատարը` Լևոն Տեր-Պետրոսյանը, ով դեմ է եղել Շուշիի ազատագրմանը, Քարվաճառը (Քելբաջար) ամեն կերպ փորձել է վերադարձնել թշնամուն, կանգնեցրել է դեպի Նախիջևան օպերացիան, Արցախի հիմնախնդրում պարտվողական դիրքորոշում ունենալու պատճառով «մեզ հայտնի ուժերի» պարտադրմամբ հրաժարական է տվել և այդ օրվանից քարոզում է «Մինչև Արցախը հետ չտանք, լավ չենք ապրելու» հայտնի միտքը, ինչը որոշ ժամանակ անց լավ ուտվելու է հայրենիք չունեցող, ստամոքս ունեցող ամբոխի կողմից:

Այսքանից հետո մենք գալիս ենք հիմնականին` մեր միակ օրակարգն Արցախն է, նույնիսկ համաշխարհային պանդեմիայի պայմաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել