Իշխանության դժնդակ օրերը սկսված են, և դա ավետեց առաջին նախագահը:
Նա յուրօրինակ օգնության ձեռք մեկնեց Փաշինյանին այս բարդ, կարելի է ասել, ճգնաժամային վիճակում: Նախանձելի չէ Նիկոլի վիճակը:
Առաջին նախագահի այս դեմարշը պատասխանեց մի քանի հարցերի.
1. Նիկոլն օգտվում է ԼՏՊ-ի աջակցությունից, և շատ նիկոլականներ պետք է այս բացահայտ փաստից հետևություններ անեն:
2. 2-րդ և 3-րդ նախագահները բացահայտ թիրախավորվեցին առաջին նախագահի կողմից, ինչը Նիկոլի քաղաքական գործունեության ողջ իմաստն է:
3. Չգիտես ինչու, առաջին նախագահը չխոսեց Նիկոլի այլանդակ ֆեյքերի, նրանց հայհոյանքների և ատելության քարոզի մասին, չխոսեց նրանց լրատվամիջոցների մասին, այլ հիշատակեց միակողմանի բաներ:
4. Ապրիլյանի մասով էլ արդեն պարզ է, որ այդ ժամանակավոր կառույցը կորոնավիրուսի հետ միասին հեռանալու է ասպարեզից, դրա համար սա կմատուցվի որպես առաջին նախագահի հորդոր, և այն կփակվի շուտով, հատկապես որ Սերժ Սարգսյանը պատրաստ է գնալ այդ հանձնաժողով՝ հանդիպման:
Կարճ ասած՝ Նիկոլի համար առաջին նախագահի հայտնվելը վատ նշան էր:
Հ.Գ. Պատերազմական վիճակ այսօր միայն Ֆեյսբուքում է:
Պետք չէ մարդկանց պատերազմով վախեցնել, այն էլ՝ այս մեկուսացված օրերին: