Արցախի ժողովրդի ընտրությունը պարտավոր ենք հարգել բոլորս: Անկախ նրանից՝ այդ ընտրությունը մենք հավանում ենք, թե ոչ, ու շատ մեղմ ասած, ընտրությունից դժգոհ լինելու ֆոնին արցախցիներին վիրավորելն անընդունելի է: Ընտրություններում նաև պատվով պարտվել իմանալ է պետք:

Հ.Գ. Բոլորը գիտեն իմ նախընտրած թեկնածուին, ինձ համար ևս ցավալի է Վիտալի Բալասանյանին երկրորդ փուլում չտեսնելը, բայց ունենք այն, ինչ ունենք: Գեներալը երբեք արցախցիներից նեղացող չէ, գեներալը հաստատ արցախցիներին չի անիծում ու առավել ևս՝ վիրավորում: Սթափվեք ժողովուրդ, նայեք գեներալին ու ամաչեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել