Երեք թուրք ուսանողներ, որոնք Ուկրաինայից Թուրքիա էին վերադարձել կորոնավիրուսի համաճարակի պատճառով, կարանտինից դուրս գալուց հետո անմիջապես ձերբակալվել են իրավապահ մարմինների կողմից։

Թուրքիայի Բոլու քաղաքի ուսանողական հանրակացարաններից մեկում մեկուսացման մեջ գտնվելու ժամանակ նրանք սոցցանցերում գրառումներ և ուղիղ եթերով տեսանյութեր են հրապարակել, որոնց մեջ իրենց երկրին ուղղված հայհոյանքներ են եղել:

Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել և մինչև 0.5-3 տարի ազատազրկում է սպառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել