Լսեցի ժամը 4.20-ին արագ հավաքված ԱԺ արտահերթ նիստը: Ինձ այնպես է թվում, որ եթե այս պահին կառավարությունը ԱԺ մտցնի մի օրինագիծ, որով առաջարկի Արտակարգ իրավիճակի թելադրանքով ԱԺ-ի ընդիմադիր կազմը ցրել և ՔՊ կազմից 10-12 մարդ նշանակել որպես ընդիմադիր, ԱԺ-ն կքվեարկի այդ օրինագծին կողմ: Մեկ է, կեսօրից հետո հապճեպ հավաքված ԱԺ արտահերթ նիստին օրակարգ մտցված նախորդ նիստին մերժված օրինագծի մասին քննարկումներ չեղան, այն նաև քննարումների համար չէր հավաքվել, հավաքվել էր միայն քվեարկության համար: Բայց ելույթներ պետք էին, և ելույթ ունեցող պատգամավորները խոսեցին նիստին չմասնակցող ընդիմադրիրների՝ արտակարգ իրավիճակի պահանջներին չհամապատասխանող հանցավոր վարքի մասին՝ ընդիմադիրները ընդիմանում են միասնական լինելու մեր ցանկությանը, չեն մտածում հանրային առողջության մասին, չեն ուզում օգնել համաճարակի շուտափույթ հաղթահարմանը, ուզում են քաղաքական դիվիդենտներ շահել...Այս «քննարկումներին» հետևեց քվեարկությունը: Ուրեմն ընդիմադիրներից ազատվելու հարցի քննարկումը կարելի է նույնիսկ կայացած համարել: Այո, ԱԺ-ի այսքան «փաստարկված» նիստը երկար կհիշվի և, ով գիտե, այս փորձը դեռ քանի անգամ կկիրառվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել