ԱԺ ամբիոնից Նիկոլը փորձել է հերքել ակնհայտը. պնդել է թե ինքը մանուկ հասակում շոկոլադի պրոբլեմ չի ունեցել: «Լսեք, իմ վարչապետության օրոք իմ ընտանիքի անդամը դատվել է: Այսինքն՝ ի՞նչ, դուք մտածում եք՝քեռին պուճուր վախտ ինձ շոկոլադ չի տվել,հիմի վարչապետ եմ դառել վրե՞ժ եմ լուծում: Նախ քեռին շոկոլադ տվել ա.սկսեմք դրանից…»,-հայտարարել է Նիկոլը՝ փորձելով քողարկել ակնհայտը:
Նիկոլի խոսքերից հորդում են նրա հոգեբանական կոմպլեքսները: Որքան էլ նիկոլ լինես, բայց մեկ է՝ մարդ ես, ուստի բնական է, որ ազգիդ թշնամու պատվերները կատարելիս կարող է հոգեբանական դիսկոմֆորտի մեջ հայտնվես՝ չիմանալով՝ ինչպես քեզ արդարացնես: Նիկոլի՝ շոկոլադի ու քեռու մասին ասքը պետք է որպես ինքնարդարցման մի ճղճիմ փորձ դիտարկել, որը, սական, նրանից անկախ ձեռք է բերում հակառակ նշանակությունը:
Ո՞վ է Նիկոլի քեռին՝ ահա հարցերի հարցը: Քեռիներ Նիկոլը շատ է ունեցել՝ կախված իրավիճակից, և երբ նրա կյանքում իրավիճակ է փոխվել, մի քեռին փոխարինել է մյուսին՝ ժամանակի ընթացքում կրկնելով իր նախորդի ճակատագիրը: Հիմա քեռին Իլհամն է, պապան էլ՝ Էրդողանը, ու նրանք են Նիկոլին շոկոլադ տվողը՝ քաղցրացնելու Աննայի բերանը: Դրա փոխարեն Նիկոլը պարտավորվել է վերջ տալ Հայաստանի գոյությանը ցանկացած՝ նույնիսկ սեփական կյանքի գնով: