Բրիտանիայի արքայազն Ուիլյամը ցանկացել է վերադառնալ Առողջապահության ազգային ծառայություն՝ որպես շտապօգնության օդաչու: Դրանով նա ցանկանում է նպաստել կորոնավիրուսի դեմ պայքարին՝ գրում է Daily Mail- ը։
Քեմբրիջի 37-ամյա դուքսը նախօրեին այցելել է Առողջապահության ազգային ծառայության զանգերի կենտրոն: Այնտեղ նա հայտարարել է, որ ցանկանում է կրկին դառնալ օդային շտապօգնության օդաչու:
Նշվում է, որ արքայազնի մտադրությունը շատ լուրջ է:
«Վիլյամը /… / գիտի, որ ամբողջ երկիրը պայքարում է մահացու վարակի դեմ և ցանկանում է օգնել: Բայց դա հեշտ չէ, քանի որ նա նախկինում թողել էր այս գործը՝ դառնալու համար թագավորական ընտանիքի ակտիվ ավագ անդամ»,- ասում է թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:
Արքայազն Ուլյամի որոշումն ի կատար ածելուն կարող է խանգարել նրա խիտ գրաֆիկը, որ կազմվել է դեռևս մի քանի ամիս առաջ։