Կորոնավիրուսային վարակով հիվանդացածների մեծամասնությունը երիտասարդներ են: Այս մասին հաղորդում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Ինչպես նշվում է, մայրաքաղաքում 102 հիվանդներ 18-40 տարեկաններ են, 58 հիվանդներ՝ 40-65 տարեկաններ: 35 վարակված 65 տարեկանից բարձր են:

Կորոնավիրուս է հայտնաբերվել նաեւ 17 երեխաների մոտ:

Բոլոր վարակվածները եւ նրանց հետ շփվածները գտնվում են բժշկական հսկողության տակ:

Հայտնի է, որ հիվանդացածներից 43-ը վերջին երկու շաբաթվա ընթացքում են վերադարձել եվրոպական երկրներից:

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարեց, որ մարտի 30-ից Մոսկվայում ինքնամեկուսացման տնային ռեժիմը պետք է պահպանեն քաղաքի բոլոր բնակիչները՝ անկախ տարիքից:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել