Երբ խոսքը գնում է հարստության մասին, շատերս այդ բառն ասոցացնում ենք հայտնիների, ազդեցիկ մարդկանց, պետական գործիչների ու ղեկավարների հետ: Սակայն շատերը հաշվի չեն առնում այն, որ նախկինում ևս եղել են մարդիկ, որոնց կարողությունը մերօրյա չափանիշներով հաշվարկելիս մի քանի անգամ գերազանցում է այսօրվա ամենահարուստ մարդու կարողությանը: Եկեք խոսենք այնպիսի հակասական անհատականության մասին, ինչպիսին եղել է Ադոլֆ Հիտլերը, և հասկանանք՝ արդյոք նա իրականում հարուստ եղե՞լ է:

Համաձայն հայտնի պատմաբանների՝ նա չի եղել մարդ, որը ձգտել է հարստության: Այդ հատկությունը բնորոշ է եղել միայն նրա շրջապատին, ենթականերին և մտերիմներին: Միգուցե ավելի լավ կլիներ, որ նա հարստության ծարավ լիներ, այլ ոչ համաշխարհային իշխանության: Իշխանության անհագ ցանկությունը տածել էր նրան, և նա այլևս ոչնչի մասին չէր մտածում:

Երիտասարդ տարիքում Հիտլերը ցանկանում էր նկարիչ դառնալ: Ինչպես նշում են գեղանկարչության ժամանկակակից մասնագետները, այն ստեղծագործությունները, որոնք Հիտլերը հեղինակել է, բավականին արժեքավոր են եղել: Հիտլերի՝ պրոֆեսիոնալ նկարիչ դառնալու ճանապարհին խոչընդոտ է հանդիսացել Վիեննայի գեղարվեստի ակադեմիան: Այնտեղ երիտասարդ Ադոլֆը անհաջողություն է ունեցել ու չի հաջողել հանձնել ընդունելության քննությունը:

1911 թ. մահացավ Հիտլերի մտերիմ զարմուհին, որն էլ նրան իր կարողության մեծ մասը ժառանգեց: Դա Հիտլերին թույլ տվեց այլևս չմտածել անդադար աշխատանք փնտրելու և արվեստի նոր գործեր ստեղծելու մասին: Սակայն նա չթողեց այդ զբաղմունքը և շարունակեց նկարել սեփական հաճույքի համար: Միաժամանակ հետաքրքրվում էր քաղաքականությամբ:  

Նա ցանկացավ ներառվել բավարական բանակի կազմում՝ երդում տալով հենց Բավարիայի արքային: Այդ բանակում նա ծանոթացավ անվանի նկարչի հետ, որը Հիտլերի մեջ յուրօրինակ ինչ-որ մի բան նկատեց: Դա տեղի ունեցավ 1918 թ., իսկ ավելի ուշ՝ 1919-ին, Հիտլերը միացավ Գերմանիայի բանվորական կուսակցությանը:

Նրա քաղաքական պայքարը նրան միլիոններ բերեց: Նրա ելույթներն ամեն անգամ առնվազն 250 միավոր գումար էին նրան բերում: Բացի դրանից՝ նրա հիմնած կուսակցությունը ֆինանսավորում էին օտարերկրյա գործիչները:

Այսպես, արդեն 1922-ին Հիտլերը մեծ կարողություն էր կուտակել և կարողանում էր գնել թանկարժեք ավտոմոբիլներ ու այլ թանկարժեք իրեր: Ավելի ուշ նա նաև բնակելի տարածք ձեռք բերեց:

1944-ի ավարտին Հիտլերը դարձավ Երկիր մոլորակի ամենահարուստ մարդը: Նրա կարողությունը գերազանցում էր մի քանի միլիարդ դոլարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել