Կորոնավիրուսով վարակված գրող Բորիս Ակունինը ֆեյսբուքում պատմել է հիվանդության ընթացքի մասին:
«Ինձ մոտ հիվանդությունը միջին ծանրության էր: Դա նման է բարձր ջերմությամբ երկարատև զզվելի գրիպի: Տարբերությունն այն է, որ դեպի լավը փոփոխություն չկա»,- գրել է նա:
Ակունինը և նրա կինը վարակվել են կորոնավիրուսով, բայց կնոջ հիվանդությունը թեթև ընթացք է ունեցել:
«Ես գիտեի, որ պետք է անհանգստանալ միայն շնչառության հետ առաջացած խնդիրներից. այս դեպքում շտապօգնություն կգա: Շնչառական խնդիրներ չկային, ուստի տրամադրությունս չար էր, բայց հանդարտ»,- հիշել է նա:
Հիվանդության տասնմեկերորդ օրը բժիշկը Ակունինին հակաբիոտիկներ է նշանակել, որից հետո նրա ինքնազգացողությունը համեմատաբար լավացել է:
ԱՀԿ-ի վերջին տվյալներով աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակված է ավելի քան 465 հազար մարդ, մահացել է ավելի քան 21 հազար մարդ: