Սինգապուրում գիտնականները ստեղծել են նոր տեսակի կորոնավիրուսի ախտորոշման համար էքսպրես-թեստ, գրում է Straits Times թերթը՝ վկայակոչելով Գիտության, տեխնոլոգիաների և հետազոտությունների գործակալության պրոֆեսորին:
Պրոֆեսորի խոսքով, Cepat թեստավորման նոր համակարգը որոշում է վիրուսի գենետիկական նյութի առկայությունը և ցույց է տալիս արդյունքը 5-10 րոպեի ընթացքում: Թեստի զանգվածային կիրառման լիցենզիան պետք է ստացվի մեկ ամսվա ընթացքում:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է, որին տրվեց COVID-19 պաշտոնական անվանումը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այն որակեց որպես պանդեմիա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել