Նոր Զելանդիայի կառավարությունը ծրագրում է վարկային արձակուրդներ տրամադրել կորոնավիրուսային համաճարակի հետևանքով տուժած հիպոթեկային վարկառուներին և փոքր բիզնեսի ներկայացուցիչներին: Այս մասին հայտարարել են վարչապետ Ժակինդա Արդերն ու Ֆինանսների նախարար Գրանթ Ռոբերտսոնը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշել է Ռոբերտսոնը, մինչև վեց ամիս հիպոթեկային արձակուրդները թույլ կտան այն մարդկանց, որոնց եկամուտները նվազել են COVID-19-ի պատճառով փրկել իրենց տները: «Այս գործողությունները ձեռնարկվում են կառավարության, երկրի բանկերի և Նոր Զելանդիայի պահուստային բանկի կողմից՝ որպես վիրուսի դեմ համատեղ պայքարի մաս», – ասել է պաշտոնյան: Ընդհանուր առմամբ, Նոր Զելանդիայի իշխանությունները կծախսեն 6,25 միլիարդ նոր զելանդական դոլար (3,66 միլիարդ ԱՄՆ դոլար)` հիփոթեքային վարկառուներին և ձեռներեցներին աջակցելու համար:
Մինչ օրս Նոր Զելանդիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 155 դեպք: 12 հիվանդ արդեն վերականգնվել է, վեցը հիվանդանոցում են: Երկիրը հայտարարել է անվտանգության սպառնալիքների երրորդ, նախավերջին մակարդակը, նրա սահմանները փակ են օտարերկրացիների համար: