Med.news.am-ը գրում է․
Գիտնականներն ամեն օր COVID-19 կորոնավիրուսի մասին նոր փաստեր են իմանաում եւ հրապարակում: Ահա մի քանի հետաքրքիր փաստեր, որոնց մասին հայտնի է դարձել վերջին շրջանում.
- Կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է առաջացնել հոտառության եւ համի ժամանակավոր կորուստ: Այսպիսի «կողմնակի էֆեկտներ» են լինում նաեւ այլ վիրուսային հիվանդությունների, այդ թվում՝ գրիպի դեպքում:
- Մարսողության խանգարումը եւս մեկ ախտանիշ է, որը բավականին հաճախ է հանդիպում կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքում՝ ջերմության, հազի եւ հեւոցի հետ միասին:
- Ավելի վաղ կարծիք կար, որ կորոնավիրուսը վտանգավոր է միայն տարեցների համար, բայց հիմա պարզվել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի ծանր ձեւը կարող է սպառնալ նաեւ երիտասարդներին:
- COVID-19 նոր կորոնավիրուսն, ամենայն հավանականությամբ, մորից երեխային չի փոխանցվում. վարակված կանայք կարող են առողջ երեխաներ ծնել:
- Կորոնավիրուսի հանդեպ առավել ընկալունակ են II խմբի արյամբ մարդիկ, իսկ առավել կայուն են I խմբի արյուն ունեցողները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել