WhatsApp մեսենջերում «բոթ-չաթ» է հայտնվել, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվությունն է տրամադրում COVID-19-ի վերաբերյալ։ Այս մասին հաղորդվում է Facebook ընկերության կայքում, որին պատկանում է հավելվածը։

Ալիքը կոչվում է WHO Health Alert։ Դրանում տեղեկատվություն է տրամադրվում կորոնավիրուսի կանխարգելման միջոցների վերաբերյալ, ինչպես նաև խորհուրդներ կլինեն ուղևորությունների հետ կապված։ Բացի այդ, կհերքվեն կամ կհաստատվեն վիրուսի մասին շրջանառվող խոսակցություններն ու լուրերը։

Ծառայությունն անվճար հիմունքներով է տրամադրվում։ Դրանից օգտվելու համար պետք է «Hi» բառն ուղարկել ԱՀԿ-ին պատկանող +41-79-893-1892 հեռախոսահամարին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել