վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարության համաձայն՝ արտակարգ դրությունը չի վերաբերի լրատվամիջոցներին: Ի պատասխան լրագրողների այն հարցերին՝ թե արդյոք արտակարգ դրությունը կվերաբերվի նաև ԶԼՄ-ներին, Գախարիան ասել է.
«Արտակարգ դրությունը, որը հայտարարվելու է ամբողջ երկրի մասշտաբով, չի վերաբերի լրատվամիջոցներին: Լրատվամիջոցների նկատմամբ միակ պահանջը կլինի անձնական անվտանգություն պահպանելը և առողջության մասին հոգ տանելը: Այլ սահմանափակումներ լրատվամիջոցների համար չեն լինի»,- Գախարիայի խոսքերն է մեջբերում apsny.ge կայքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանում արտակարգ դրություն է մտցվել, որը կտևի մեկ ամիս։
Նյութի աղբյուր՝ https://www.yerkir.am/news/view/195309.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել