Հայաստանում սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 295 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46671 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 252158, վերջին մեկ օրում` 4319 նոր թեստավորում:ъ
Փաստացի այս պահին բուժվում է 3232 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 131-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 42231 անձ` վերջին մեկ օրում 162 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 925 է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել