Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի գիտնականները ապացուցել են Չարլզ Դարվինի համարձակ վարկածը, համաձայն որի՝  ներքին մեծ բազմազանությամբ  կենդանատեսակները ավելի շատ ենթատեսակներ են առաջացնում: Այս մասին հաղորդել է Science Alert- ը:

Հետազոտողները ուսումնասիրել են կաթնասուների տեսակների և ենթատեսակների տվյալների բազան: Ինչպես և ենթադրում էր Դարվինը 1859-ին  «Տեսակների ծագման մասին» իր աշխատության մեջ,  տեսակների և ենթատեսակների միջև կապը իսկապես գոյություն է ունեցել, բայց ենթատեսակների ձևավորումը տեղի է ունեցել այլ կերպ՝ կախված բնակավայրից: Արդյունքները ցույց են տալիս, որ տեսակների բազմազանության և ենթատեսակների բազմազանության միջև հարաբերակցությունը առավել ցայտուն է ոչ ցամաքային կաթնասունների, այսինքն ծովային կամ նրանց մեջ, որոնք օդում շատ  են լինում:

Այնպիսի կենդանատեսակների մոտ, ինչպիսիք են չղջիկներն ու դելֆինները, ենթատեսակները պետք է համարել նոր տեսակների սկիզբ, ոչ թե որպես հնի էվոլյուցիա:

Հետազոտողների եզրակացությունը կօգնի կանխատեսեուլ, թե ապագայում ինչպես մարդկային գործողությունները, ինչպիսիք են անտառահատումը, տեսակների կենսամիջավայրը խաթարելը, կազդի զարգացման վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել